12:56 , 11 մարտ, 2014Lragir.am-ը գրում է.
Վարդան Պետրոսյանի նկատմամբ մարտի 12-ին նախանշված դատավարությունն, ըստ ամենայնի, կհետաձգվի: Այս մասին հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանի ընտանիքը Ֆրասիայից նոր փաստաբաններ է հրավիրել, որոնք, ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանեն մարտի 25-ին:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց նաև որ այսօր պտրաստվում է վաղվա դատական նիստը հերաձգելու միջնորդություն ներկայացնել դատարան:
Ինչ վերաբերում է Վարդան Պետրոսյանի ընտանիքի` տուժող կողմի հետ բանակցություններին, ապա Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ դրանք դեռ ընթացքի մեջ են, ուստի դատական գործընթացը կարող է խանգարել: «Եթե ես դատարանում ապացույցներ ներկայացնեմ, մտավախություն ունեմ, որ այդ բանակացությունները կձախողվեն»,- նշեց փաստաբանը: