12:30 , 11 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև բռնության հնարավոր աճի մասին մտահոգություն պարունակող գրառման առիթով կոչ արեց չանհանգստանալ:
«Պետք չէ բացարձակապես անհանգստանալ այդ հարցով և պետք չէ նաև անհանգստանալ Ուկրաինայով, որովհետև վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ այն երկրներում, որոնց համար Ամերիկան «անհանգստացել» է , այդ երկրներում շատ վատ իրադարձություններ են տեղի ունեցել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մանուչարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ