ԱԺ-ն ընդունեց «Քննչական կոմիտեի մասին» օրենքը


12:12 , 11 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը և դրա հետ առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Նախագիծն ընդունվեց` կողմ 71, դեմ 2 և 37 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ օրինագծով նախատեսվում է ստեղծել նոր մարմին՝ միասնական քննչական կոմիտե՝ նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը և նախաքննության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով: