11:52 , 11 մարտ, 2014Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ Ինդիան Ուելս քաղաքում ընթացող թենիսի մասթերս մրցաշարում հայտնի է դարձել 4-րդ փուլի մասնակիցների մի մասը:
Անակնկալ պարտություն է կրել Ռաֆայել Նադալը: 3-6, 6-3, 7-6 հաշվով պարտվելով Ալեքսանդր Դոլգոպոլովին՝ նա լքել է մրցաշարը: Դոլգոպոլովի հաջորդ մրցակիցը Ֆաբիո Ֆոնինին է:
Էնդի Մարեյը 6-7, 6-4, 6-4 հաշվով հաղթել է Չեխ Իրժի Վեսելիին և 4-րդ փուլում կխաղա Միլոշ Ռաոնիչի դեմ: Ռոջեր Ֆեդերերն իր հերթին 7-6, 7-6 առավելության է հասել Դմիտրի Տուրսունովի նկատմամբ և կխաղա Տոմի Հաասի դեմ: Ավրստալիայի բաց առաջնության հաղթող Ստանիսլաս Վավրինկան 6-0, 6-2 հեշտ հաղթանակ է տարել Անդրեաս Սեպի նկատմամբ և քառորդ եզրափակիչ մտնելու համար կխաղա Քևին Անդերսոնի դեմ: