11:37 , 11 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարությամբ հանդես կգա մարտի 11-ին` Երևանի ժամանակով ժամը 13:00-ին Դոնի Ռոստովի «Վերտոլէքսպո» ցուցահանդեսային կենտրոնի «Ամետիստ» դահլիճում: Այդ մասին հայտնել է Ուկրանիայի պետության ղեկավարի շրջապատի մի աղբյուր:
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին դահլիճ կթողնեն սոսկ նրանց կողմից խմբագրական վկայականների ներկայացմամբ, ինչպես նաև անվտանգության համապատասխան ստուգում անցնելուց հետո: Միջոցառման կազմակերպիչը Յանուկովիչի շրջապատն է»,-ասել է աղբյուրը: