11:30 , 11 մարտ, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ԶԼՄ-ներին նյութեր էր փոխանցել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացված լրտեսումների մասին, չի զղջում արածի համար՝ հաղորդում է RBK-ն:
«Կանեի՞ ես նման բան: Անխոս: Կարևոր չէ՝ ինչ կլինի ինձ հետ հիմա. ես արեցի այն, ինչի իրավունքն ունեի: Ես երդվել եմ աջակցել և պաշտպանել Սահմանադրությունը: Ես չէի կարող մի կողմ քաշվել, երբ տեսա՝ որքան լայնածավալ են Սահմանադրության խախտումները»,- հայտարարել է Սնոուդենը South by Southwest փառատոնի հետ վեբ-կամրջի ժամանակ, որն անցկացվում է Օսթինում (Տեխաս նահանգ):
Նրա կարծիքով՝ համաշխարհային համացանցին անհրաժեշտ են օգտատերերի տեխնիկական գրագիտություն և լրտեսության մասին տեղեկացվածություն, որն իրականացնում են հատուկ ծառայությունները:
«Համացանցի ապագան կախված է IT-հասարակությունից»,- հայտարարել է Սնոուդենը: