Ջ. Ուորլիք. Միջազգային հանրությունը մեծ ուշադրություն է ցուցաբերում ԼՂ հակամարտությանը


11:23 , 11 մարտ, 2014

Ջ. Ուորլիք. Միջազգային հանրությունը մեծ ուշադրություն է ցուցաբերում ԼՂ հակամարտությանըPanorama.am-ը գրում է.

Թուրքիա և Շվեդիա կատարած այցերից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթերի» իր միկրոբլոգում նշել էր, թե «օգտակար է լսել Թուրքիայի կառավարության տեսակետը տարածաշրջանային հարցերի, հատկապես Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին»:

Վերջինս նաև շնորհակալություն էր հայտնել Շվեդիային և Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին. «Շնորհակալություն Շվեդիային և Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին հակամարտության կարգավորման հարցում ակտիվ ներգրավածության համար: Եկեք միասին շարունակենք մեր աշխատանքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ