11:15 , 11 մարտ, 2014
Araratnews.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Ղրիմ այցելելուց:
«Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ դեպի Ղրիմ կատարելիք ցանկացած ճամփորդությունից: Բրիտանացիները պետք է լքեն Ղրիմն անմիջապես: Նախարարությունը ի վիճակի չէ իրականացնել իր հյուպատոսական գործառույթները նրանց համար, ովքեր կմնան Ղրիմում», – ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ՌԴ դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելու ամենամեծ ջատագովներից է: Բրիտանական կառավարությունը մեղադրում է ռուսական կողմին Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ոտնձգություն իրականացնելու և անօրինական կերպով Ղրիմը ՌԴ մտցնելու համար: