Ո՞ր դեպքում Արտավազդ Ամիրյանը կվերադառնա հեռուստատեսություն


10:52 , 11 մարտ, 2014

Ո՞ր դեպքում Արտավազդ Ամիրյանը կվերադառնա հեռուստատեսությունLife.panorama.am-ը գրում է.

Արդեն տևական ժամանակ է` հաղորդավար Արտավազդ Ամիրյանը չի երևում էկրաններին. վերջին անգամ նրան տեսել ենք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում` առավոտյան ծրագրում: Եվ, չնայած, որ նա` որպես հանդիսավար, հաճախ մասնակցում է տարբեր մշակութային միջոցառումների, երկրպագուները շարունակում են անհանգստանալ`ե՞րբ Արտավազդ Ամիրյանը կերադառնա հեռուստատեսություն:

Life.panorama.am-ը կապվել է նրա հետ և տեղեկացել հեռուստատեսությունից հեռանալու պատճառների, հնարավոր վերադարձի հավանականության և նրա նոր աշխատանքի բնույթի մասին:

«Հեռուստաեթերում չերևալու հիմնական պատճառն իմ աշխատանքային փոփոխությունն է և զբաղվածությունը»,- պարզաբանեց Արտավազդ Ամիրյանը: Մեր այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ հաղորդավարությունն այս պարագայում դարձել է պակաս կարևոր աշխատանք, նա պատասխանեց, որ խոսքը կարևորի և անկարևորի մասին չէ. «Չէի ասի այդպես, քանի որ հեռուստատեսությունն ու հաղորդավարի մասնագիտությունն ինձ համար շատ հոգեհարազատ են, պարզապես, երբ անցնում ես աշխատանքի մեկ այլ վայրում, որը պակաս հետաքրքիր և հոգեհարազատ չէ, այդ ժամանակ առաջինն ինչ- որ չափով իր տեղն է զիջում երկրորդին»,-մեկնաբանեց Արտավազդը` տեղեկացնելով, որ այժմ ինքն աշխատում է Երևանի քաղաքապետարանում` Մշակույթի և տուրիզմի վարչությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ