Օդի ջերմաստիճանը կնվազի


10:28 , 11 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում` մարտի 11-ին, 12-ին` օրվա երկրորդ կեսին, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ. մարտի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 11-14-ը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում՝ մարտի 11-ին, 12-ին`օրվա երկրորդ կեսին, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: