Երևան-2014. Շախմատի Եվրոպայի առաջնություն. 7-րդ տուրի արդյունքները


09:56 , 11 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Երևանում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Կայացան 7-րդ տուրի պարտիաները: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է 6 միավոր վաստակած ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովը, ով 7-րդ տուրում սևերով ոչ- ոքի խաղաց լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ:

Առաջատարին 0.5-ական միավոր են զիջում Հայաստանի ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Մելքումյանը 7-րդ տուրում սպիտակներով միավորը կիսեց չեխ Վիկտոր Լազնիչկայի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով առավելության հասավ Հայաստանի չեմպիոն Տիգրան Քոթանջյանի նկատմամբ: 

5.5-ական միավոր են վաստակել նաև Վոյտաշեկը, Լազնիչկան, ուկրաինացի Պավել Էլյանովը և թուրք Դրագան Սոլակը:

Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է չորս տուր: