«Հրապարակ». Նախկին գյուղնախարարի որդին Օպերայի հարևանությամբ ռեստորանային համալիր է բացել


08:18 , 11 մարտ, 2014

«Պարզվում է, որ Աժ-ում բոլորն են սիրում բիզնեսով զբաղվել, մանավանդ՝ երիտասարդները։ «Յանգ-բիզնեսմեն» է ոչ միայն Հովիկ Աբրահամյանի որդի Արգամը, այլև Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը՝ ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար, առայսօր Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկ» Դավիթ Լոքյանի որդին։

Օպերայի հարևանությամբ օրերս նա բացել է «Լուբրանո» ռեստորանային համալիրը՝ ռոմանտիկ երեկոներ, եվրոպական ճաշատեսակներ, իսպանական ու ֆրանսիական երաժշտություն՝ ոչ «ազգային» մենյուով»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։