«Հրապարակ». Գրիգոր Գրիգորյանը մտադիր է մանդատը վա՞յր դնել


08:10 , 11 մարտ, 2014

«Չնայած ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը պնդել էր, որ մտադիր չէ մանդատը վայր դնել, այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Ծառուկյանը կանչել է համամասնական ցուցակի այն ներկայացուցչին, ով հաջորդն է ցուցակում, ու առաջարկել հրաժարականի դիմում գրել։ Վերջինս, ըստ մեր աղբյուրների, ինչ-որ պահի հրաժարվել է, այնուհանդերձ, գրել է դիմումը։

Ըստ մեր աղբյուրների՝ ԲՀԿ-ում համամասնական ցուցակի և կուսակցական «ինվենտարիզացիա» է իրականացվում, այնտեղ չեն բացառում, որ ֆորսմաժորային զարգացումների դեպքում Քոչարյանի հրապարակային մուտքը քաղաքականություն, ինչպես նաև գործարարների ելքը ԲՀԿ Աժ ֆրակցիայից հանգեցնեն անսպասելի վերադասավորությունների, «ուստի պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։