Ռուսաստանը հնարավոր է հեռացվի G8-ի կազմից, եթե չաջակցի ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացին


02:16 , 11 մարտ, 2014

Newsbook.am-ը գրում է.

Ռուսաստանի հեռացման հարցը G8-ից կարող է քննարկվել այն պարագայում, եթե Մոսկվան չհամագործակցի Ուկրաինայում ստեղծված լարվածության նվազեցման գործըթացին: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: «Եթե Մոսկվան հետագա քայլեր չձեռնարկի, ապա ակնհայտ է, որ համապատասխան միջոցառումներից մեկը կլինի վերադարձը «յոթնյակի», այլ ոչ թե «ութնյակի»»,-հավելել է Քեմերոնը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մարտի 4-ին պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրել է, որ Ռուսաստանը նախկինի պես պատրաստվում է Սոչիում «մեծ ութնյակի» գագաթնաժողովի անցկացմանը:  Վլադիմիր Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի գործողություններն, ի տարբերություն ԱՄՆ-ի կատարած քայլերի, հիմնված են միջազգային իրավունքի ու երկկողմ պարտավորությունների վրա: