01:47 , 11 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են Ուկրաինայի նախկին ղեկավարության սառեցված հաշիվների գումարները վերադարձնել երկրին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով УНИАН-ին:
«Ավստրիան ԵՄ կազմում գտնվող առաջին երկիրն էր, որը որոշում կայացրեց Ուկրաինայի պաշտոնյաների հաշիվների սառեցման մասին, իսկ այժմ մենք միասին կաշխատենք այդ հարցի շուրջ, որպեսզի Ուկրաինային վերադարձնենք ապօրինաբար երկրից դուրս հանված միջոցները»,-հայտարարել է Սեբաստիան Կուրցը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ