Խարկովի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինը ձերբակալվել է Ուկրաինայի սահմանները փոխելու կոչերի համար


01:15 , 11 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Խարկովի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինին ձերբակալել են և քննչական մեկուսարան ուղարկել: Այս մասին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Յուլյա Պլենտևան:
Փաստաբանի խոսքերով`Դոբկինը ձերբակալվել և մեկուսարան է ուղարկվել՝ համաձայն Կիևի Շևչենկոյի շրջանի դատարանի վճռի: Գլխավոր դատախազությունում «նախկին նահանգապետին մեղադրանք է ներկայացվել իշխանության ներկայացուցիչի կողմից կանխամտածված գործողության մեջ, որն արտահայտվել է Ուկրաինայի սահմանները փոխելու կոչերի և սահմանադրության սահմանած կարգը խախտելու մեջ»: