Գիտնականները մոտեցել են մետաստազների ձևավորման պատճառին


00:50 , 11 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները մոտեցել են մետաստազների ձևավորման պատճառը հասկանալուն: Նրանց հետազոտության մասին նշվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

Այդ հարցում նրանց օգնել է այն շրջափուլի ուսումնասիրությունը, որին մասնակցում են տարբեր ֆերմետներ: Հենց այդ ֆերմենտներն էլ սովորական քաղցկեղածին բջիջները վերածում են շարժվողների` հանդիսանալով մետաստազների ձևավորման գլխավոր գործոնը:

Գիտնականները սովորել են փոխազդել այդ շրջափուլի տարբեր հատվածների վրա` որոշ ֆերմենտներ ապաակտիվացնելու համար: Դրա արդյունքում բջիջները զրկվել են շարժվելու ունակությունից: Փոխազդելու համար նրանք հատուկ սպիտակուց են օգտագործել:

Ենթադրվում է, որ այս հայտնագործությունը կօգնի արդյունավետ կերպով դիմակայել մետաստազին: