ՆԱՏՕ-ն Ռումինիայի և Լեհաստանի վրա հետախուզական թռիչքներ կիրականացնի


00:27 , 11 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի իրադրության պատճառով ՆԱՏՕ-ն կսկսի հետախուզական թռիչքներ իրականացնել Ռումինիայի և Լեհաստանի վրա, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով Հյուսիսատլանտյան ալյանսին: 

Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն ՆԱՏՕ-ի բազաներից, որոնք տեղակայված են Բրիտանիայում և Գերմանիայում: 

«ՆԱՏՕ-ի խորհուրդը երկուշաբթի օրը որոշում է կայացրել Ուկրաինայի ճգնաժամին հետևելու նպատակով AWACS հետախուզական թռիչքներ իրականացնել Ռումինիայի և Լեհաստանի վրա: Հետախուզական բոլոր թռիչքները կիրականացվեն միայն ալյանսի տարածքում»,- ասել են ՆԱՏՕ-ում՝ ավելացնելով, որ առաջին թռիչքը մոտակա օրերին է սպասվում, գրում է gazeta.ru-ն: