00:19 , 11 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Լոլիտա Միլյավսկայայի համար երկրպագուները մարտի 8-ի առթիվ շքեղ նվեր էին պատրաստել, որը նրան հանձնեցին Մոսկվայում օրերս կայացած համերգի ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք Heat.ru կայքից: Երգչուհոււն երկրպագուները շրջապատել էին բազմաթիվ անակնկալներով, որոնց թվում էր նաև գունավոր կատուն` Լոլիտայի ընտանի կենդանու կրկնօրինակը: Այն վերջերս անհաջող կերպով ամորձատվել էր: Իսկ համերգի վերջում բեմ բարձրացան երկու երիտասարդներ և Լոլիտային հանձնեցին զամբյուղ: «Լոլոչկա, սա պարֆյումերիայի հավաքածու է` արված հատուկ քեզ համար»,-ասացին տղաները` համբուրելով սիրելի երգչուհուն` ի հիշատակ` լուսանկարվելով և հեռանալով դեպի դահլիճ: Որքան մեծ էր Լոլիտայի զարմանքը, երբ նայեց զամբյուղի մեջ և այնտեղ տեսավ ձեռակերտ օճառների մի ամբողջ պահեստ, որոնք ունեին տղամարդու առնանդամի տեսք` տարբեր չափերի և գույների` կարմիր, նարնջագույն, դեղին, սպիտակ և դարչնագույն: Երգչուհին խոստովանել է, որ կորցրել էր խոսելու շնորհը` տեսնելով երկրպագուների յուրօրինակ նվերը: Լոլիտան նաև ասել է, որ հիացած է նրանց հումորի սուր զգացումով և նվերներն առայժմ տարել է ամառանոց` դրանց հետագա ճակատագիրն ամուսնու հետ որոշելու համար:
