Կապիկների բիզնեսը Պակիստանում


00:03 , 11 մարտ, 2014

Կապիկների բիզնեսը ՊակիստանումLife.panorama.am-ը գրում է.

Բեմական կապիկները պակիստանյան շատ քաղաքների կենսակերպի առանձնահատուկ մասն են կազմում: Նրանք վառ գունավորմամբ տարբեր զգեստներ են կրում և զվարճացնում են մարդկանց:  Պակիստանցիների համար այս կապիկները եկամտի կարևոր աղբյուր են:

Կապիկներին, որպես կանոն, որսում են վաղ հասակում և վարժեցնում են: Վարժեցված կապիկը կարող է ամսական 20-30 հազար ռուփի կամ 190 – 285 դոլար եկամուտ ապահովել:

46-ամյա Աթոլլա Նիեզին, որ կապիկ վարժեցնող է, երեք կապիկ ունի: Նա ասում է, որ կապիկներին սիրում է սեփական երեխաների նման: Կապիկները նրա համար օրական 500 ռուփի կամ 5 դոլար գումար են ապահովում, որի շնորհիվ կարողանում է կերակրել 8 հոգուց բաղկացած ընտանիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ