Գեղեցիկ գովազդ, որը շատ լավ կհասկանան թույլ տեսողություն ունեցողները


23:58 , 10 մարտ, 2014

Լուսանկարիչ Ջեյմի Բեքը և դիզայներ Քևին Բուրգը կիրառել են վիզուալ արվեստի բոլորովին նոր ձև, որի հիմնադիրը հենց նրանք են: Պատկերը ո՛չ լուսանկար է, ո՛չ էլ տեսանյութ, այլ դրանց ոսկե միջինը: Լուսանկարներում տեղի են ունենում ոչ մեծ փոփոխություններ, իսկ պատկերը մնում է անփոփոխ: «Նյու Յորքը՝ «Արմանի» ակնոցի միջից» ֆոտոշարքում հստակ երևում է, թե որքան վառ է դառնում աշխարհը, երբ որակով ակնոց ես կրում:Երբ ակնոց եք կրում, կարող եք տեսնել յուրաքանչյուր ընկնող տերևը:Ապակիներից այն կողմ աշխարհը թվում է ձանձրալի և անորոշ:Որտեղ էլ լինես, կարող ես տեսնել քեզ շրջապատող ամեն մի մանրուք:Թեթևություն ես զգում, երբ ամեն ինչ տեսնում ես պարզ:Երբեք քո սիրելի քաղաքն այսքան գեղեցիկ չէիր տեսել: