23:32 , 10 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Ղրիմում ճգնաժամի պատճառը Եվրամիության սխալ քաղաքականությունն է Ուկրաինայում: Այս մասին «Gazeta.ru» լրատվական գործակալության փոխանցմամբ, գերմանական «Spiegel» պարբերականի հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը:
Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը ի սկզբանե սխալ է թույլ տվել, երբ առաջարկել է Ուկրաինային ստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ «կամ-կամ» կարգախոսով:
«Ես հարցնում եմ ինձ, թե արդյո՞ք ճիշտ էր մշակութային իմաստով այդքան մասնատված Ուկրաինային դնել երկընտրանքի առջև. ԵՄ հետ ասոցացում կամ Ռուսաստանի հետ մաքսային համաձայնագիր»,- նշել է Գ. Շրյոդերը՝ հավելելով, որ լավ կլիներ, որ Եվրամիությունը հնարավոր համարի երկու ուղղություններով որոշումների ընդունումը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի մարտի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է Դաշնային խորհրդի համաձայնությունը Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով զինված ուժեր մտցնել Ուկրաինայի տարածք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ