Դանակ-պատառաքաղ՝ հատուկ գարեջրի սիրահարների համար


23:09 , 10 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Սան Դիեգոյում Քևին Նյուբուրգը և Ստեֆան Գիրնալդսը մշակել են Brew Cutlery դանակ-պատառաքաղները, որոնց ծայրերն ավարտվում են գարեջուր բացելու համար նախատեսված կեռիկով: Այս մասին գրում է Kedem.ru-ն:

Այդ սպասքն արտաքինից էլեգանտ տեսք ունի և հարմար է ռեստորաններում կամ տանն օգտագործելու համար: Եթե հայտնագործողները Kickstarter նախագծի օգնությամբ կարողանան 3000 դոլար հավաքել, ապա արդեն այս ամառ սպասքի այդ տեսակները կհայտնվեն վաճառքում: