Անաիս Սարդարյանի մարտի 8-ի նվերը Էմիլ Գալստյանից


21:53 , 10 մարտ, 2014

Անաիս Սարդարյանի մարտի 8-ի նվերը Էմիլ ԳալստյանիցLife.panorama.am-ը գրում է.

Մարտի 8-յան անցուդարձը բոլորը յուրովի են նշել: Ընդհանուր միայն մեկ բան է եղել՝ կանանց ուղղված շնորհավորանքն ու գեղեցիկ անակնկալները:

«Քաղաքում» հեռուստասերիալի առանցքային կերպարներից երկուսը՝ Անաիս Սարդարյանն (Անուշիկ) ու Էմիլ Գալստյանը (Համբարձում) տոնը նշել են միասին՝ ընտանիքի ու ընկերների շրջապատում: Միասին մեկնել են Դիլիջան ու անցկացրել շատ ջերմ ու հետաքրքիր օր: Անակնկալներից նրան առավել ուրախացրել է Էմիլի մատուցածը:  «Էմիլից հեռախոս նվեր ստացա, հետո խնդրեց, որ քարտն ինքը կտրի ու հեռախոսի մեջ տեղադրի… Քարտս փչացրեց և մեկ օր առանց հեռախոս մնացի»,- Life.Panorama.am-ի հետ զրույցում ծիծաղելով վերհիշեց դերասանուհին:

Նրա օրը գեղեցկացրել են նաև օծանելիքներն ու դիմահարդարման պարագաները, որոնք նվեր ստացավ Դուբայից վերադարձած մտերիմ ու հարազատ մի ընկերոջից:

Անաիս Սարդարյանը տոնը կարևորում է նաև մի շատ կարևոր հանգամանքով. «Սա կանանց, աղջիկների, հատկապես մայրերի տոնն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ մայրիկիս ու ասում, որ իրեն շա՜տ եմ սիրում… Ամսի 8-ին անգամ ավտոտեսուչներն էին բարեհամբույր: Երբ ինձ կանգնեցրեցին, անմիջապես մարտի 8-ի շունչը զգացի…Բոլորը բարի են դառնում, հատկապես տղամարդիկ՝ կանանց նկատմամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ