ԱՄՆ-ն պատրաստ չէ ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները և այն դիտարկում է որպես Ուկրիանայի մաս. դեսպան


19:55 , 10 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջեֆրի Պայետը Ուկրաինայի ճգնաժամային մեդիա-կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմը Ուկրաինայի մի մասն է և պետք մնա Ուկրաինայի կազմում:

«Թերակղզու ինքնավարության ծավալի փոփոխման մասին ցանկացած որոշում պետք է կայացվի հստակ, թափանցիկ և կառուցողական գործընթացով, և ոչ թե՝ հրազենի սպառնալիքի ներքո: ԱՄՆ-ն պատրաստ չէ ընդունել մարտի 16-ի հանրաքվեի արդյունքները: Մենք մտադիր ենք հետագայում էլ Ղրիմը դիտարկել որպես Ուկրաինայի անբաժանելի մաս», - դեսպանի խոսքը մեջբերում է УНИАН գործակալությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ