Կանացի ռեպրոդուկտիվ համակարգի ձևավորումը մանուկ և դեռահաս տարիքներում


19:13 , 10 մարտ, 2014

Կանացի ռեպրոդուկտիվ համակարգի ձևավորումը մանուկ և դեռահաս տարիքներումYerkir.am-ը գրում է.

Տարբերակում ենք աղջկա սեռական հասունացման հետևյալ շրջանները` նորածնային, «չեզոք» մանկություն (մինչև 7 տարեկան), նախաարբունքային (8 տ.` մինչև առաջին դաշտան), արբունքային (առաջին դաշտանից մինչև 16 տ.) և դեռահասային (16-18 տ.):  

Այս շրջանների ընթացքում իգական սեռական օրգանները ձևավորվում են աստիճանաբար և արդեն դեռահաս տարիքում նմանվում հասուն կնոջ օրգանների կառուցվածքին: Հեշտոցը երկարում է մինչև 8-10 սմ՝ ծալքավոր լորձաթաղանթով, արգանդի կշիռը` մինչև 25 գրամ, կարգավորվում է արգանդափողերի կծկողականությունը, կայունանում է ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի կարգավորման ամբողջական հորմոնալ համակարգը:

Մինչև 7 տարեկանը աղջիկների և տղաների ֆիզիկական աճը քիչ է տարբերվում, իսկ 7-14 տարեկանում տարբերությունը ակնհայտ է, մասնավորապես` ի հայտ են գալիս սեփական սեռի նշանները` փոխվում է դեմքի արտահայտությունը, մարմնի կազմվածքը, սկսում են զարգանալ երկրորդային սեռական հատկանիշները, ի հայտ է գալիս առաջին դաշտանը՝ մենարխեն:  

Հաջորդ տարիքային շրջանում (արբունքային` առաջին դաշտանից մինչև 16 տ.) ակտիվ զարգանում են երկրորդային սեռական հատկանիշները` ձևավորվում է հասուն կրծքագեղձ, նկատվում է ցայլային և թևատակային շրջանի մազածածկույթը, ակտիվանում են դեմքի ճարպագեղձերը՝ հաճախ կորյակների առաջացմամբ: Այս ընթացքում ձևավորվում է բնորոշ կանացի կոնք` այն դառնում է լայն, մեծանում է թեքման անկյունը, աղջկա մարմինը ստանում է համապատասխան «կլորություն»՝ ցայլքի, ուսագոտու և հետույքի շրջաններում ճարպային հյուսվածքի ավելացմամբ:   Սեռահասունացման շրջանը համարվում է անցումային մանկական և հասուն տարիքների միջև, երբ տեղի է ունենում ոչ միայն սեռական օրգանների զարգացում, այլ նաև ընդհանուր սոմատիկ-կառուցվածքայինը: Այս շրջանում ֆիզիկական զարգացման հետ մեկտեղ ավելի արտահայտիչ են դառնում երկրորդային սեռական հատկանիշները, այսինքն` այն բոլոր առանձնահատկությունները, որոնցով իգական օրգանիզմը տարբերվում է արականից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ