Քրիստիան Բեյլը պատրաստվում է կրկին հայր դառնալ


21:11 , 10 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Դերասան Քրիստիան Բեյլը, որը ժամանակին խաղացել է «Բեթմեն» ֆիլմում, այս տարի դարձյալ պատրաստվում է հայր դառնալ: Նման նորություն է հայտնվել արևմտյան մամուլում:

Us Weekly-ի տեղեկություններով՝ դերասանն ու նրա օրինական կինը՝ Սիբին, սպասում են իրենց երկրորդ զավակին: Ապագա երեխայի սեռը դեռ չի հաղորդվում: 

Նրանք ամուսնացած են արդեն 14 տարի ու 2005-ից միասին դաստիարակում են իրենց ավագ դստերը՝ Էմելինին: