18:55 , 10 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
«ՀՀ վարչատարածքային բաժանումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը նախատեսում է Վայոց ձոր և Արագածոտն մարզերում որոշ տարածքների միջև հողատարածքների փոփոխություն:
ԱԺ–ում այսօր «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, խոսքն ուղղելով ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանին, նկատեց, որ ըստ նախագծի՝ Վարդենիս և Նիգավան համայնքների հողատարածքները խոշոր հաշվով Ապարանին են փոխանցվում։
«Նշված է, որ համաձայնություններ կան: Ո՞ւր են այդ համաձայնությունները, ինչո՞ւ օրենքի նախագծի փաթեթին կցված չեն, գրավո՞ր համաձայնություններ են, ավագանու որոշումնե՞ր են, ինչպե՞ս են ձեռք բերվել, մարզպետը հրավիրել է համայնքի ղեկավարներին, ասել՝ նման մտադրություններ ունե՞ն, թե՞ դրանք իրոք այդ համայնքների համար տնտեսական լրացուցիչ կորուստներ չեն ենթադրում»,- հարցրեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ