Արսեն Գրիգորյանն ու Նարբե Պողոսյանը՝ մայրիկներին ու սիրելի կանանց պատրաստած նվերների ու միամսյակի մասին


18:24 , 10 մարտ, 2014

Տոն, որն իրար «դեմ»  է հանում երկու սեռերին, երբ տղամարդիկ բողոքում են, թե  ինչու իրենց տոնը պետք է նշվի մեկ օրով, իսկ կանանց պետք է մեկ ամբողջ ամիս տրամադրվի: Մյուս կողմից, տղամարդիկ անում են ամեն հնարավորը, որ օրիգինալ նվերներ պատրաստեն, իսկ կանայք ջանք չեն խնայում, որ այդ օրը էլ ավելի փայլեն իրենց գեղեցկությամբ:

ArmStar.am-ն այս օրերին  ներկայացնում է  հայտնի տղամարդկանց շնորհավորանքները, սիրելի կանանց համար պատրաստած անկանկալները և այն ամենն, ինչ կապված է կանանց միամսյակի հետ:

Նարբե Պողոսյան

Կանայքորոնց անպայման պետք է շնորհավորեք

Մայրս, կինս, քույրս, կնոջս քույրերը: Նրանց ես միշտ շնորհավորում եմ:

Կարևորու՞մ եք մայրիկի նախասիրությունները նվեր ընտրելիս

Ո՛չ, նվիրում եմ այն,  ինչ ես եմ սիրում: Իմ նվերն է, իմ կողմից է, և սիրում եմ նվիրել այն,  ինչ իմ մքտով է անցել

Նվեր  ընտրելիս ու՞մ հետ եք խորհրդակցում

Միայնակ եմ ընտրում, ոչ մեկի հետ չեմ խորհրդակցում: Մեկ-երկու  խանութ մտնելուց հետո եմ որոշում,  թե ինչ պետք է գնեմ:

Ամենաօրիգինալ նվերը, որ  նվիրել եք միամսյակի առթիվ

Ես ընդհանրապես այնպիսի մարդ եմ, որ չեմ սիրում տոներին նվերներ անել, ամբողջ տարվա ընթացքում պետք է անկնկալներ պատրաստել: Չկա դեռևս այդպիսի օրիգինալ նվեր, որը կառանձնացնեմ: 

Ի՞նչ նվերներ եք պատրաստել այս տարվա համար

Տոնի համար դեռ ոչ մի բան չեմ որոշել:

Պարտադի՞ր է Ձեզ համար նվեր գնելը , թե՞  սրտից բխող շնորհավորանքն ավելի եքկարևորում

Ինձ համար ամենակարևորն անկեղծությունն է : Շնորհավորելով կարողանում ես էներգիադ փոխանցել դիմացինիդ: Ինձ համար նվերը պարտադիր չէ , սրտանց շնորհավորանքն ավելի նախընտրելի է :

Ընկերական շրջապատի աղջիկների համար նվեր պատրաստու՞մ  եք

Եթե մեր ընտանիքի մտերիմ ընկերներն են, ապա  միայն ծաղիկ եմ նվիրում:

Շարունակությունը` այստեղ