Սերժ Սարգսյանից շատ բան է կախված


18:20 , 10 մարտ, 2014

Հիմա Սերժ Սարգսյանից շատ բան է կախված, շուտով Կրեմլը պիտի հարցադրումների առջև դնի Հայաստանի իշխանություններին` ռազմական բազաների օգտագործում, Ղրիմի ճանաչում, հակաուկրաինական որակումներ: Աստված տա՝ խելացի, հավասարակշռված, հասարակական կարծիքի ուսումնասիրումով հագեցած որոշումներ կայացնի:

Մեծարգո նախագահ, հիշեք` Ձեր «ոչ»-ը մեր աշխարհաքաղաքական փաստարկն է, Ձեր «այո»-ն, մեր թուլության ախտանիշը: