Չուլերի թեման շարունակվում է. մաս 2


18:07 , 10 մարտ, 2014

Ուրեմն չուլերը լինում են նաև այսպիսին՝
1. Լրատվական ցանկացած նյութի տակ քոմե՞նթ ես թողնում, որ քեռուդ էրեխու գեշ նկարները լայքեն. դու չուլ ես, ընգեր.
2. Քիմ Քարդաշյանի բոլոր հոդվածների տակ գրում ես՝ այ փչացած, բայց երազում ես, որ կինդ լինի՞. դու չուլ ես.
3. Շեյր ես անում ռախիտ նկար, որ աֆրիկյան ժանտախտով երեխայի կյանքը փրկե՞ս. դու միամիտ չուլ ես.
4. Մտել ես զուգարան, մոռացել ես միզել ու միանգամից հանում ես iphone-դ ու ինքնանկարվո՞ւմ. դու չուլ ես, թիթիզիկ.
5. Փակ համարից զանգում ես, ասում՝ դե կարաս հետ զանգի՞, դու հին չուլ ես, եղբայր.
6. Խզիկավարի խոսում ես սրա-նրա ետևից, հետո նշանվո՞ւմ ես հետը. դու զարմանալի չուլ ես.
7. Օր ու գիշեր գրանտակերներից ես բողոքում, բայց՝ կարողանայիր, դու էլ կուտեի՞ր. դու նախանձ չուլ ես, բարեկամս.
8. Հույս ունես, որ վերևի կետերում ի՞նքդ չկաս. դու չարաչար սխալվող չուլ ես, սպասիր շարունակությանը; 
սկիզբը՝ այստեղ: