ՀԱԿ–ը պատվիրակություն է ձևավորում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու համար


16:47 , 10 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման հրավեր է ստացել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

«Ես ստացել եմ հրավեր՝ ձևավորելու պատվիրակություն և չի կարելի բացառել, որ կլինեն նաև այլ մակարդակի հանդիպումներ»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում այդ հանդիպումները, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Հենց գլխավոր նպատակի մասին խոսվեց Ազատության հրապարակում Մարտի 1-ին, խորհուրդ եմ տալիս վերանայել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որտեղ շատ պարզ ամեն ինչ ասված է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ