17:46 , 10 մարտ, 2014Burning Man կամ «Այրվող մարդը» փառատոնը, երբ 2011թ.-ին մասնակցության համար առաջին անգամ տոմսեր հանեց վաճառքի, դրանք արագորեն սպառվեցին: Ամեն տարի փառատոնն ավելի ու ավելի շատ ժողովրդականություն է վայելում, ու որքան ավելի շատ ժողովրդականություն է վայելում, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ հնարավոր է տոմս գտնել ու այցելել, քանի որ դրանք չափազանց արագ են սպառվում:
Այնուամենայնիվ, գոյություն ունեն նույնքան հետաքրքիր այլընտրանքային փառատոններ, ուր կարող եք այցելել ու վայելել այս հետաքրքիր փառատոնի կոնցեպտը:
1 «AfrikaBurn», Հարավային Աֆրիկա

«AfrikaBurn» փառատոնը տարածաշրջանի ամենախոշոր փառատոնն է, որն իրականացվում է Տանկվա Կարու ազգային զբոսայգում, 2007թ.-ից ի վեր: Այն շատ նման է Burning Man փառատոնին, քանի որ այստեղ նույնպես կարելի է տեսնել «մուտանտ» մեքենաներ, թեմատիկ ճամբարներ, բազմազան համազգեստներ ու լիքը կրակ: Ինչպես և «Burning Man»-ը, այս փառատոնը ևս հիմնված է կրեատիվ ինքնարտահայտման վրա և այստեղ ևս տեղադրվում են ոգեշնչող ու հսկայական արվեստի գործեր, որոնցով էլ մրցակցում են ամերիկյան «Burning Man»-ին:
2 «Electric Forest», Միչիգան, ԱՄՆ

«Electric Forest»-ում (էլեկտրական անտառ), որին անվանել են «Այրվող մարդը անտառում» մասնակցողներն իրենց ձեռքերով հետաքրքիր արվեստի աշխատանքներ են պատրասում մոտակա՝ Շերվուդի անտառից տարբեր առարկաներ օգտագործելով: Մասնակիցները հագնվում են թիթեռների պես ու անտառում՝ մթության մեջ, հալուցինացիաներ առաջացնող կինոդիտումներ են կազմակերպում: Այս փառատոնը այն մարդկանց համար է, ովքեր սիրում են Թիմ Բուրթոնի ֆիլմերն ու երեխաների նման սիրում են կորչել անտառում:
3 «Fusion» փառատոնը Գերմանիայում

Fusion փառատոնը այլ կերպ կարելի է կոչել գերմանական Burning Man: Ի սկզբանե այն միտված է ամենօրյա կյանքին նոր, իմաստավորված վերաբերմունք արթնացնելու համար, և միայն այս պատճառով այստեղ այցելելն ուղղակի պարտադիր է: Սա հրաշալի միջոց է ինքդ քո մասին սովորելու ու ինչ-որ նոր բան ստեղծելու համար, կամ էլ պարզապես նոր մարդկանց հետ ընկերանալու ու միասին լավ ժամանակ անցկացնելու համար: Ինչպես Burning Man-ը, Fusion-ը նույնպես բոլորի համար չէ, այլ նրանց, ովքեր սիրում են այն ու ապրում դրանով: Ամեն տարի այս բոլոր օրերին ոչ մի անձրև կամ էլ մեկ այլ խանգարող հանգամանք չեն կանգնեցնի հավաքին մասնակցելու, կրեատիվ կյանքով ապրելու մասնակիցների ցանկությունը:
4 «KaZantip», Ուկրաինա

Զուգահեռ փառատոնների աշխարհներն իսկապես գոյություն ունեն: Վերցրեք Burning Man-ը ու անապատային ավազոտ տարածքից տեղափոխեք հենց Սև ծովի ափ ու կստանաք «KaZantip»-ը: «KaZantip»-ը այլ կերպ այն հայտնի է որպես Z ու շուրջօրյա, մոտ մեկ ամիս շարունակ իրականացվող խնջույք է:
5 «Las Fallas», Իսպանիա
.jpg)
Արվեստագետներն ու ձեռքի աշխատանքներ ստեղծող կրեատիվ մարդիկ խնջույքի ժամանակ, որը տևում է ամբողջ գիշեր, իրենց աշխատանքները այրում են կրակի մեջ: Փառատոնը շատ նման է Burning Man-ին, սակայն սա ավելի եվրոպական, «քաղաքավարի» տարբերակ է, որի մասնակիցները շատ ավելի բազմազան են, քան Buning Man-ի դեպքում: Այստեղ են այցելում ինչպես տեղացիները, այնպես է բազմաթիվ այլ վայրերից, ովքեր ոգևորվում են՝ տեսնելու 400 գեղեցիկ քանդակ, որոնք այրվում են կրակներում՝ գեղեցիկ ծովափնյա քաղաքում, որը հայտնի է աշխարհին մեկ այլ` ցուլերի մրցավազքի փառատոնով: Սակայն «Las Fallas»-ի դեպքում ոչ ոք չի վազում փողոցներով, փոխարենը բոլորն իրենց տեսախցիկներով սպասում են ֆիքսելու աննկարագրելի գեղեցիկ ու տպավորիչ պահերը: Սա, թերևս, համարվում է աշխարհի «ամենաֆոտոգենիկ» փառատոններից մեկը:
6 «Lightning in a Bottle», Կալիֆորնիա ԱՄՆ

Ինչպես և Burning Man փառատոնի ժամանակ, այստեղ նույնպես կարելի է վայելել բազմաճաշակ երաժշտություն, ուրախ մթնոլորտ, որը կարելի է հանդիպել ամեն քայլի՝ չորս օր տևող արվեստի, երաժշտության ու տարբեր կատարումների ժամանակ:
7 «Nowere», Իսպանիա

Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպիսին էր Burning Man-ը տարիներ առաջ, ապա ուղղակի պետք է մասնակցել «Nowhere»-ին: 2012թ.-ին «Nowhere»-ին 1000 հոգի էին մասնակցում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ դրա մասնակիցները մի քանի հարյուրն էին:
8 «Rainbow Serpent», Ավստրալիա

Rainbow Serpent-ը հայտնի է հատկապես այստեղ հնչող էլեկտրոնային երաժշտությամբ: Այստեղ, անկասկած, ինչ-որ հետաքրքիր բան կգտնվի յուրաքանչյուրի համար: Սակայն, ինչպես և Burning Man-ի դեպքում, այստեղ գալուց առաջ նույնպես պետք է պատրաստված գալ, այնպես որ, եթե նորեկ եք այստեղ, ապա լավ կլինի փորձառու մասնակիցների հետ ծանոթանալ, ովքեր կօգնեն իրենց խորհուրդներրով:
9 «Secret Garden Party», Անգլիա

Վերցրեք Burning Man-ի ձեռագործ արտիստիկ կողմը, մի փոքր փոքրացրեք, գեղեցիկ հագցրեք ու տեղադրեք անգլիական գյուղական վայրում ու կստանաք Secret Garden Party-ին: Փառատոնն ամեն տարի ունենում է այդ տարվա հատուկ թեմատիկան, որի շուրջ ստեղծվում են բոլոր համազգեստներն ու ճամբարները: Ամեն ինչ սկսվեց 2004թ.-ին, երբ Ֆրեդ Ֆոլլոութեսը մտածում էր, թե ինչպես բրիտանական փառատոններին նոր, կրեատիվ շունչ հաղորդել, ու հենց Burning Man-ից ոգեշնչված ծնվում է Secret Garden Party-ին: Հիմնադիրներն ամեն օգոստոսին Սև քարի անապատ են ուղևորվում՝ տարածելով փառատոնի սկսվելու մասին լուրերը:
10 «Sziget», Հունգարիա

Շատերը Sziget-ը կոչում են արևելաեվրոպական Burning Man: Այնուամենայնիվ, չնայած սրանք ունեն կրեատիվ տարրերի ընդհանրություններ, Sziget-ը Burning Man-ից տարբերվում է հատկապես նրանով, որ այն առաջին հերթին երաժշտական փառատոն է: Այն գրավում է երաժշտական տաղանդ ունեցողներին ու երաժշտասերներին: Ինչևէ, ամեն տարի ինտերակտիվ արվեստի տարրերը փոխառվում ու ավելացվում են Burning Man փառատոնից: Այստեղ նաև հետաքրքիր լաբիրինթոս գոյություն ունի, որի լուսավորությանը վերևից դիտելիս, այն նմանվում է տաճարի:
11 «What the Festival», Օրեգոն, ԱՄՆ

Burning Man-ի շատ երկրպագուներ, ովքեր կարծում են, որ փառատոնն այսօր չափազանց մեծ չափերի է հասնում, ու չափազանց բազմամարդ է իրենց համար, նախընտրում են «What the Festival»-ը: Բացի այդ, չափազանց բարդ է պատրաստվելն ու հասնելը Burning Man փառատոնի անցկացման վայրը: What the Festival-ը կարծես թե ստեղծվել է հենց այս բոլոր գործոնները հաշվի առնելով: Պետք է նշել, որ փառատոնը շատ բաներ է փոխառել Burning Man-ից, այնուամենայնիվ, նաև որոշ բաներ ավելացվել են՝ ստեղծելով իր ուրույն ձեռագիրը:
Ի դեպ, եթե ցանկանաք մասնակցել Burning Man 2014-ին, տոմսերը կարող եք ձեռք բերել այստեղ: