16:35 , 10 մարտ, 2014
Զարմանալիորեն հենց նոր հասկացա, թե ինչու Բիձինան եկավ իշխանության ու իր խոստման համաձայն մեկ տարի չանցած լքեց վարչապետի պաշտոնը: Ասեմ, որ նրա քայլն ընդդեմ Միխայիլի էր, և կատարելով այն, Բիձինան ավարտված համարեց իր «առաքելությունը»: Վերջերս կարդացել էի, որ Միխայիլի նախարարների աշխատավարձային լրավճարները տվել է հենց Բիձինան, ու չցանկանալով գովազդել իր անունը, նախագահի հետ պայմանավորվածությամբ դա ներկայացրել է որպես Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորում: Այսօր կարդացի, որ վերջին 10 տարում Վրաստանի կարիքների համար նա ծախսել է 1 մլրդ ԱՄՆ դոլար: Եվ երբ նա տեսավ, որ Միխայիլը ցանկանում է անընդհատ մնալ իշխանության ղեկին՝ արդեն վարչապետի պաշտոնում (մինչ այդ փոխելով Վրաստանի սահմանադրությունը), Բիձինան ուղղակի հեռացրեց նրան իշխանությունից, ու հետո ինքն էլ հեռացավ՝ իշխանությունը, թեկուզ ձևականորեն, թողնելով ավելի երիտասարդների: Չնայած թեմայից դուրս է Բիձինայի հետ Ծառուկյանի համեմատությունը, ասեմ, որ չեմ պատկերացնում, որ երբևէ նման քայլի կարող էր դիմել հայաստանյան օլիգարխը: