21-րդ դարում վանդալիզմի ենթարկված արվեստի նշանակալից նմուշներ (Photo)


20:45 , 10 մարտ, 2014

Բամիանյան արձաններ, Աֆղանստան
Бамианские статуи в Афганистане. Источник фото: viewtheworld.net

Նախքան Թալիբաններ շարժման անկումը, նրա իշխանությունը և զինվորները համաշխարհային մշակույթի և արվեստի նկատմամբ սարսափելի հանցագործություններ էին կատարել: Նրանք ոչնչացրել էին բուդդիստական մշակույթին պատկանող արձաններ, որոնք գտնվում էին Աֆղանստանի կենտրոնական հատվածում:  

Бамианские статуи в Афганистане. Источник фото: forum.awd.ru

Բուդդիսատական առաջին մենաստանը Բամիանյան հովտում հայտնվել էր դեռևս մ.թ. 2-րդ դարում: Նրանք կանգուն են մնացել ավելի քան մեկ դար, մինչև որ թալիբանները որոշեցին, որ այլևս չեն կարող իրենց վերհսկվող տարածքներում դիմակայել կռապաշտությանը:  

Չնայած համաշխարհային հասարակության բողոքներին՝ թալիբանները Բամիանյան հովտում 2011թ.-ի մարտի 2-ին սկսեցին ոչնչացնել Բուդդայի արձանները: Նրանց վրա ռումբեր էին նետում, պայթեցնում, և դա այնքան ժամանակ, մինչև որ արձաններից մնացին միայն փոքր բեկորներ:

2003թ.-ին բուդդիստական շինությունների համալիրը ներառվեց UNESCO-յի համաշխարհային ժառանգության ցուցակում: Հետագայում հայտնվեցին վերականգման տարբեր նախագծեր, բայց դրանցից ստիպված եղան հրաժարվել ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյական պատճառներով:

Հայկական խաչքարեր Ջուլֆայում, Ադրբեջան

Армянское кладбище в Джульфе. Источник фото: russia-armenia.info

Երկար տարիներ մեծաթիվ հայեր էին ապրում ներկայիս Նախիջևանի շրջանում, որը գտնվում է Ադրբեջանի կազմի մեջ: Բայց երրորդ հազարամյակի սկզբին հայերի բնակեցման մասին վկայում էին միայն ճարտարապետական մնացորդները և բազմաթիվ գերեզմանները, որոնցից ամենամեծը Ջուլֆա քաղաքի մոտ գտնվող գերեզմանատունն է:

Уничтожение хачкаров в Джульфе. Источник фото: wikimapia.org

20-րդ դարի վերջին այդ գերեզմանատանը պահպանվել էր ավելի քան երկու հազար խաչքար: Նրանց ոչնչացնելու առաջին փորձը տեղի էր ունեցել 1998թ.-ին, բայց կանգ էր առել համաշխարհիային հասարակության բուռն արձագանքի պատճառով: Եվս մեկ փորձ էր կատարվել 2002թ.-ին, իսկ «հայկական հարցը» Ջուլֆայում վերջնականորեն որոշվեց 2005թ.-ին, երբ ադրբեջանցի զինվորները ամբողջովին մաքրեցին գերեզմանատունը և նրա տեղը կառուցեցին հրաձգարան:

Չնայած բազմաթիվ փաստերի՝ պաշտոնական Ադրբեջանը հերքում է վանդալիզմի փաստը, ինչպես նաև Նախիջևանում հայկական պատմության գոյությունն առհասարակ:

Իսլամական հուշարձանները Տիմբուկտույում, Մալի  
Мавзолеи в Тимбукту. Источник фото: turizm-2012.ucoz.ru

Քաղաք Տիմբուկտուն տարիների ընթացքում համարվում էր Արևմտյան Աֆրիկայի մահմեդական աստվածաբանության կենտրոնը: Այստեղ ապրել են բազմաթիվ փառահեղ ուսուցիչներ, որոնց համար մահից հետո դամբարաններ էին կառուցում: Տիմբուկտուի մյուս սեփականությունն ավելի քան 100.000 յուրահատուկ ձեռագիր ներառող գրադարանն է:

Мавзолеи в Тимбукту. Источник фото: unesco.org

Уничтожение мавзолея в Тимбукту. Источник фото: unesco.org

Այս ամբողջ պատմական, ճարտարապետական և կրոնական ժառանգությունը ոչնչացվել էր 2012-2013թթ. ձմռանը՝ իսլամիստական ​​զինյալների կողմից: Նրանք այրել էին գրադարանը և քանդել դամբարանները, որոնք այդ ժամանակ արդեն ներառված էին UNESCO-յի համաշխարհային ժառանգության մեջ:  

Ջրահարսը, Կոպենհագեն, Դանիա
Русалочка в Копенгагене. Источник фото: yauhen-buzuk.livejournal.com

Վանդալների կողմից բռնությունների ամենահաճախ ենթարկված հուշարձանը գտնվում է Կոպենհագենում: Խոսքը հայտնի «Ջրահարսի» մասին է, որը տեղադրված է նավահանգստին՝ քարի վրա: 1964թ.-ից նրան փորձել են պայթեցնել, ներկ են լցրել վրան, կտրել են ձեռքերը և գլուխը և նույնիսկ մահմեդական հագուստներ են հագցրել: Կոպենհագենի իշխանությունները հուշարձանը ծաղր ու ծանակից ձերբազատելու համար ավելի ապահով վայր տեղափոխեցին:

Русалочка с отбитой головой. Источник фото: telegraph.co.uk

«Ecce Homo» որմնանկար, Իսպանիա
Ecce Homo от Элиаса Гарсиа Мартинеса. Источник фото: facultyblog.eternitybiblecollege.com

Իսկ այս դեպքը կարելի է համարել վանդալիզմի ամենազվարճալի դեպքերից մեկը: Այն տեղի է ունեցել իսպանական Բորխա քաղաքում՝ եկեղեցում, որտեղ գտնվում էր հայտնի նկարիչ Էլիաս Գարսիա Մարտինեսի որմնանկարը՝ «Ecce Homo» («Սա մարդ է»):

Мона Лиза в стиле Пушистого Христа. Источник фото: animalpolitico.com

Սեսիլիա Հիմենեսը եկեղեցու քահանային առաջարկել էր վերականգնիչի իր ծառայությունները, բայց շուտով պարզ էր դարձել, որ կինը ոչ համապատասխան կրթություն ուներ, ոչ էլ նկարչական տաղանդ: Արդյունքում Հիսուսի պատկերը որմնանկարի վրա անճանաչելի էր դարձել: Կարծես թե երեք տարեկան երեխա նկարած լիներ: Այս դեպքի մասին աշխարհն իմացել էր իսպանական «Heraldo» թերթից, և չստացված պատկերը դարձել էր բազմաթիվ մեմերի գլխավոր թեման՝ «Փափկամազ Հիսուս» անվանումով:

Բենկսիի կողմից ստեղծված առնետ-պարաշյուտիստը, Լոնդոն, Մեծ Բրիտանիա  
Parachuting Rat от Бэнкси. Источник фото: abc.net.au

Բրիտանացի փողոցային նկարիչ Բենկսիի աշխատանքները բազմաթիվ անգամ ոչնչացվել էին: Բայց վանդալիզմի ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել 2010թ.-ին՝ ավստրալիական Մելբուրն քաղաքում՝ «Parachuting Rat» նկարի հետ: Բենկսին առնետին նկարել էր 2003թ.-ին՝ Մելբուրնի քաղաքային խորհրդի մոտ:

То, что осталось от Крысы-парашютиста. Источник фото: independent.co.uk

Բայց 2010թ.-ին փողոցների մաքրման աշխատանքների ժամանակ կոմունալ ծառայությունները ներկել էին ստեղծագործությունը, իսկ 2012թ.-ին «Parachuting Rat» նկարով պատը վնասվել էր ջրատար խողովակներն անցկացնելու ժամանակ: Մենկսիի աշխատանքների հանդեպ վանդալիզմի ակտերը մեծ դժգոհության ալիք բարձրացրեցին ամբողջ աշխարհով և բազմաթիվ վեճերի պատճառ դարձան:


Դյուշանի «Շատրվանը», Փարիզ, Ֆրանիսա
Фонтан Марселя Дюшана. Источник фото: republicain-lorrain.fr

1917թ.-ին ֆրանսիացի նկարիչ Մարսել Դյուշանը իր նոր քանդակով շոկի էր ենթարկել հասարակությանը, որը ստացել էր «Շատրվան» անվանումը: Խնդիրը այն է, որ այն հասարակ միզարան է: Այդ ժամանակ մամուլը շատ մեծ աղմուկ բարձրացրեց:  Չնայած դրան, հեղինակի օրիգինալ ստեղծագործությունն անհայտ կորչել էր: 1950-1963թթ. ընթացքում նա բազմաթիվ կրկնօրինակներ ստեղծեց: 1999թ.-ի նոյեմբերին «Շատրվանի» կրկնօրինակներից մեկը վաճառվեց 1.7 մլն դոլարով: Իսկ 2006թ.-ին փարիզյան Պոմպիդու կենտրոնում 77-ամյա Պիեռ Պինոչելլին կոտրեց միզարանը՝ պնդելով, որ այդպես ավելի է բարձրացնում վերջինիս արժեքը:


Չինական ծաղկաման Աի Վեյվեյի կողմից, Ֆլորիդա, ԱՄՆ 
Китайские вазы от Аи Вэйвэя. Источник фото: artsouthflorida.wordpress.com

Վանդալիզմի դրսևորումից չի կարողացել խուսափել նաև ժամանակակից մշակույթի հայտնի ներկայացուցիչ չինացի Աի Վեյվեյը: Նրա ստեղծած ծաղկամանը, որն ավելի քան մեկ միլիոն դոլար արժե, հասարկայնորեն կոտրել էր 51-ամյա Մակսիմո Կամիներոն: Իր վանդալիմզը նա հիմնավորել էր թանգարանի կողմից ամերիկացի նկարիչների աշխատանքների հանդեպ ոչ արդարացի վարվելակերպով:

Разбитая ваза от Аи Вэйвэя. Источник фото: nypost.com