Ծառուկյանի մոտ հանդիպումները ոչ իշխանական ուժերի ֆորմատով է, իսկ ես ընդդիմադիր պատգամավոր եմ. Նիկոլ Փաշինյան


16:29 , 10 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Tert.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ ոչ իշխանական ուժերի քննարկումները և ինչու չի մասնակցում գործընթացներին, պատասխանեց, թե քանի որ այդ գործընթացները տեղի են ունենում ոչ իշխանական ուժերի ֆորմատով, իսկ ինքը ընդդիմադիր է գործիչ է, ուստի մտադրություն չունի։

«Ինչպես գիտեք այդ գործընթացները տեղի են ունենում ոչ իշխանական ուժերի ֆորմատով։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես ինչպես եղել, այնպես էլ մնում եմ ընդդիմադիր պատգամավոր և քաղաքական գործիչ և ոչ իշխանական դառնալու որևէ մտադրություն չունեմ»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե այսինքն՝ բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որոնք կմասնակցեն Ծառուկյանի հանդիպումներին, նշանակում է կդադարեն ընդդիմադիր լինելուց, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Ես զերծ կմնամ որևէ որակումից»։

Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում մարդիկ փոփոխությունների են սպասում և, ըստ նրա, նման գործընթացից հույս կա, Փաշինյանը պատասխանեց. «Ինչպիսի՞ փոփոխությունների են սպասում մարդիկ, ես ասացի, որ ասենք՝ Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը գնան ու ենթադրենք Աղվան Հովսեփյանն ու Գևորգ Կոստանյանը գան, հա՞։ Ես չեմ կարծում, որ մարդիկ սպասում են այդպիսի փոփոխությունների։ Հիմա այսօր Հայաստանի քննչական կոմիտեի հիմնադրման մասին օրենքի նախագիծ են քննարկում ԱԺ-ում և ուզում են հավաստիացնել, թե դա փոփոխություն է։ Ես էլ ասում եմ, դա փոփոխություն չէ, դուք լուծում եք կոնկրետ մարդկանց աշխատանքի տեղավորելու հարց, ձեր իշխանական ինտրիգներն եք լուծում, և դա շղարշում եք բարեփոխումների անվան տակ»,- պարզաբանեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ