Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարները ստորագրել են երկու երկրների միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը


15:44 , 10 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից։ 

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ և սերբ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, որն արտահայտվել է փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսևորումներով լավ հիմք են ծառայում միջպետական փոխգործակցության խթանման համար։ 

Նախարար Մրկիչը ասել է, որ շատ ուրախ է այցելել Երևան, որի հիմնական նպատակն է նոր մակարդակի բարձրացնել բոլոր հնարավոր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը։

Հանդիպման օրակարգում են եղել այս տարվա ընթացքում Սերբիայի Նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման, ապակենտրոնացված փոխգործակցությանն առնչվող հարցերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ