Սերբիան մտադիր չէ ճանաչել Կոսովոն


15:20 , 10 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունների արդյունքը չի կարող դառնալ Կոսովոյի անկախության ճանաչումը, հայտարարել է Երևանում պաշտոնական այցով գտնվող Սերբիայի ԱԳ նախարար Իվան Մրկիչը:

«Ներկայում բանակցություններ ենք վարում Կոսովոյի հետ հարաբերությունները կայունացնելու և Կոսովոյի քաղաքացիների համար նորմալ կյանքի ապահովման պայմաններ ապահովելու համար, սակայն մենք մտադիր չենք ճանաչել Կոսովոն»,- ասել է Մրկիչը: