15:13 , 10 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովում Հատուկ քննչական մարմին ստեղծելու նախաձեռնության մասին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթիցհետո արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ անհիմն են նրա դիտարկումները, թե ԱԺ–ն դարձել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորող գործակալություն։ Այնուհետև ԱԺ նախագահն ավելացրեց, թե բոլորին է հայտնի, թե ով ում գործակալն է։
«Բոլորս գիտենք՝ գործակալի ստատուսն ովքեր են սիրում, բոլորս տեղյակ ենք՝ ով ում գործակալն է»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական մարմին ստեղծելու նախաձեռնության մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այն ստեղծվում է՝ հատուկ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ