էրդողանի ավտոբուսի վրա ձվեր են նետել


15:01 , 10 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա ձվեր են նետել: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով АNS PRESS գործակալությունը, ավտոբուսի վրա, որում եղել է Էրդողանը, ձվեր են նետել: Էրդողանն ուղևորվել է Շանըլուրֆա՝ ակցիային մասնակցելու համար:

Նշվում է, որ ավտոբուսի վրա ձվեր է նետել մի մարդ, որին ոստիկանությունը ձերբակալել է:

«Նրանք հավատում են, որ վարչապետի վրա ձվեր նետելով կհանգստացնեն իրենց նյարդերը: Մենք կանգնել ենք այդ ուղու վրա՝ հաղթահարելով մահվան վախը»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով միջադեպը: