14:03 , 10 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Մամիկոն Խոջոյանին տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք: Այս մասինPanorama.am-ին տեղեկացրեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օռլովը:
«Հարազատների հետ շփվում է, արդեն մեր հարցերին էլ էր պատասխանում»,- ասաց բաժանմունքի վարիչը:
Նա նշեց, որ Մամիկոն Խոջոյանին վիրահատելու հարցը կորոշեն վնասվածքաբանները:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել մարտի 6-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ