13:50 , 10 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հանրային Ռադիոյի զրույցում անդրադառնալով լուրերին, թե Ուկրաինայի դեսպանությունում բացված սգո մատյանում Հայաստանը որևէ գրառում չի կատարել, ասել է, որ դրանք անտեղի շահարկումներ են, քանի որ ՀՀ ԱԳՆ խոսնակի միջոցով Հայաստանը հայտնել է իր ցավակցությունը Ուկրաինային:
«Կարծում եմ, դրանք անտեղի և անիմաստ շահարկումներ են, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ: Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Երևանում Ուկրաինայի դեսպանությունից, որը մուտքագրվել է փետրվարի 24-ն` հաջորդ օրը, սգո մատյանի բացման հաջորդ օրը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ