Գնդեվազ-Ջերմուկ ավտոճապարհը փակ է քարաթափման պատճառով


13:20 , 10 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 10-ին՝ ժամը 12:30–ի դրությամբ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ - Ջերմուկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը փակվել է:  

Կատարված մաքրման աշխատանքներից հետո  ներկա պահին ճանապարհը  բաց է մեկ  երթևեկելի  գոտիով:  

Մաքրման աշխատանքները շարունակվում են:  

Երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի օրվա վերջին: