14:30 , 10 մարտ, 2014Դուք չարաչար սխալվում եք, եթե հավատում եք «Բիթլզ» խմբի մասին պաշտոնական այն պատմությանը, թե 1960-ականների ավարտին նրանք դադարել են ձայնագրվել ու հանդես գալ որպես խումբ ու սկսել են առանձին վարել իրենց սոլո կարիերան: Սակայն պատրաստ եղեք լսել ցնցող ճշմարտությունը. իրականում ամեն ինչ այդպես տեղի չի ունեցել: Նրանք տարիներ շարունակ միասին հանդես են եկել ու ձայնագրվել որպես «Բիթլզ», պարզապես դուք չեք լսել նրանց ալբոմները... մինչ այս պահը:

Մի քանի տարի առաջ Կալիֆորնիայի Լիվերմոր բնակավայրից մի տղամարդ հայտնաբերել է Բիթլերի թաքնված ձայնագրությունները, ու դրանք հրապարակել համացանցում ու դրանով ժամանակի, տարածության ու Մարկ Չեփմենի՝ մարդ սպանելու կարողության մասին մի շարք հարցերի քննարկման առիթ հանդիսացել:
«Հերոսն», ով ինքն իրեն կոչում է Ջեյմս Ռիչարդս, իր իրական ինքնությունը թաքցնելու համար պատմել է, որ 2009թ.-ի սեպտեմբերի 9-ին շանը զբոսանքի էր տարել, երբ հանկարծ սայթաքում ու վայր է ընկնում ճագարի բնի մեջ ու արթնանում ինչ-որ սենյակում, որտեղ «Ջոնաս» անունով մի երիտասարդ նրան ասում է, որ տարածական հարթության այլ աշխարհից է: Ռիչարդսը նշել է, որ միանգամից սկսեց հարցնել զուգահեռ աշխարհներում ճանապարհորդելու մասին, քանի որ միակ բանը, որ դրա մասին գիտեր, տեսական ֆիզիկայի մասնագետ Michio Kaku-ի յություբյան տեսանյութերից էին:
Ջոնասն իբր նրան պատմել է, որ զուգահեռ աշխարհների ճանապարհորդության մեքենա ունի, դե իսկ Ռիչարդսը առանց տատանվելու հավատացել է նրան: Նրանք իբր զրուցել են զուգահեռ աշխարհների զուգահեռության մասին:
Մինչ նրանք քննարկել են զուգահեռ աշխարհների հարցը, Ջոնասը միացրել է «Բիթլս» խմբի ինչ-որ ձայնագրություններ, որոնք նախկինում երբեք չէին հնչել: Ջոնասը Բիթլս խմբի 6 ալբոմ է ցույց տվել, որոնք ձայնագրվել են 1970-ականներից հետո: Այլ կերպ ասած, ձայնագրություններ մի աշխարհից, որտեղ «Բիթլզ» խումբը երբեք չի մասնատվել:
Ռիչարդսը նշել է, որ անցնելով զուգահեռ աշխարհների այս փորձառությունով, չէր կարող ինչ-որ ապացույց չունենալ իր հետ կատարվածը փաստելու համար, այդ իսկ պատճառով մինչև այստեղից հետ վերադառնալը նա գողանում է ձայնագրությունը: Այս ձայնագրությունը 70-ականներից հետո «Բիթլզ» խմբի հայտնի «Everyday Chamistry» (Ամենօրյա քիմիա) ալբոմի ձայնագրությունն է: Այսպես, Ռիչարդսը վերադառնում է մեր աշխարհ` իր հետ բերելով ռոքնռոլի ու տեսական ֆիզիկայի պատմությունը ցնցող այս առարկան:
Այսպես, Ռիչարդսի անվեհեր ճանապարհորդության շնորհիվ ամբողջ ձայնագրությունն այժմ հնարավոր է ձեռք բերել բոլորովին անվճար՝ այստեղ: