Լեւոն Զուրաբյանը չբացառեց Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը


12:55 , 10 մարտ, 2014

Լեւոն Զուրաբյանը չբացառեց Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպումըYerkir.am-ը գրում է.

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հանդիպման հրավեր է ստացել եւ ՀԱԿ-ը պատվիրակություն է ձեւավորելու՝ այդ հանդիպմանը մասնակցելու համար: Մեր այն հարցին, թե արդյոք ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի այդ հանդիպմանը, Լևոն Զուրաբյանը նշեց, որ չի բացառում: «Հանդիպման գլխավոր նպատակի մասին խոսվել է Ազատության հրապարակում Մարտի 1-ի հանրահավաքում, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից»,- ասաց Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ այդ հանդիպումը իշխանափոխության հասնելու համատեքստում արվող բազմաթիվ քայլերից մեկն է: Լրագրողների այն դիտարկմանը, որ ժողովուրդը սպասում է ոչ թե կաբինետային հանդիպումներին, այլ՝ գործնական քայլերի, Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ ավելի գործնական քայլեր դժվար է պատկերացնել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ