12:31 , 10 մարտ, 2014
Emedia.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի խորհրդական, հայտնի Զբիգնև Բժեզինսկին «Եվրոնյուզի» հետ զրույցում մեկնաբանել է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներն ու վստահություն է հայտնել, որ այնտեղ հաղթելու դեպքում Վլադիմիր Պուտինը կփորձի վերականգնել սովետական կայսրությունը։
Իր խոսքերով, Պուտինի գործողություններն անսպասելի են, քանի որ հենց նա էր խոսում ԽՍՀՄ փլուզման իբրև 20-րդ դարի մեծագույն ողբերգության մասին։ «Պարզապես մտածեք` ինչ է դա նշանակում։ Առաջին աշխարհամարտը՝ միլիոնավոր զոհեր: Երկրորդ աշխարհամարտը՝ միլիոնավոր զոհեր և Հոլոքոսթ, Սառը պատերազմ՝ ատոմային աղետի սպառնալիք ողջ մարդկության համար։ Ոչ, այդ ամենն այնքան կարևոր չէ, որքան այն պետության, որի գաղտնի գործակալն էր նա եղել, անհետացումը։ Նա ուզում է վերականգնել ԽՍՀՄ–ն, ու Ուկրաինան դրա գինն է։ Եթե նրան հաջողվի վերցնել Ուկրաինան, նա կփորձի իրականացնել իր երազանքը», – ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ