Գերմանիան Ռուսաստանին սպառնում է պատժամիջոցների նոր փաթեթով


11:45 , 10 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Եթե Ռուսաստանը չթուլացնի լարվածությունն Ուկրաինայում, Եվրամիությունը ստիպված է լինելու անցնել պատժամիջոցների հաջորդ մակարդակին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

ԵՄ-ը այդ քայլին կդիմի, եթե մոտակա օրերին բանակցությունների ժամանակ Ռուսաստանը չհամաձայնվի ապաէսկալացիայի նախապատրաստման միջազգային ձևաչափին: Պատժամիջոցների երկրորդ մակարդակը նախատեսում է Ուկրաինայի ճգնաժամի համար պատասխանատու անձանց մուտքի սահմանափակումը ԵՄ երկրներ, նրանց հաշիվների սառեցում: