11:23 , 10 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոն կատարած այցի ընթացքում հոգեբուժության ամբիոնում զրուցելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների հետ, խորհուրդ է տվել ընտրել հոգեբույժի մասնագիտություն` նշելով, որ ոլորտում երիտասարդ, առաջադեմ մտածելակերպով երիտասարդ մասնագետներ են անհրաժեշտ` ծառայությունը նոր հիմքերի վրա դնելու համար։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության մամուլի ծառայությունից:
Ընդգծելով արդյունավետ կառավարման կարևորությունը` նախարարը տեղեկացրել է, որ հոգեբուժական ծառայության ֆինանսավորման նոր մեխանիզմը զգալիորեն կբարելավի բուժհիմնարկների վիճակը։ Հոգեբուժական, նարկոլոգիական և հակատուբերկուլոզային ստացիոնարներն արդեն ֆինանսավորվում են ոչ թե բուժվող հիվանդների թվով, այլ ընդհանուր բյուջեով` հաշվի առնելով հիմնարկության պահպանման ծախսերը։ Դերենիկ Դումանյանը խնդիր է դրել առաջին հերթին բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը։ Իսկ հիմնարկի վերանորոգման ու նյութատեխնիկական բազայի հարստացման նպատակով առանձին ծրագրեր մշակել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ