11:26 , 10 մարտ, 2014
Ռուս քաղաքական և հասարակական գործիչ Վլադիմիր Օրլովը թվիթերյան իր էջում գրում է.
Թերթեցի ուկրաինական ալիքները… Աստված իմ, նրանք իրոք մարդկանց հիմար, անմիտ ու ագրեսիվ հիստերիայով են լցնում: Մնում է միայն առցանց ջահերով երթ կազմակերպեն: Ուկրաինայի հասարական-քաղաքական բոլոր հեռուսատալիքներով հեռարձակվում են պատերազմի նախապատրաստող հաղորդումներ, ընդ որում, այնպես են ներկայացնում՝ իբրև իրենց են պատերազմ հայտարարել: Ամենասարսափելին այն է, որ ռուսական հեռուստաալիքներ Ղրիմում չկան, կան միայն նրանց մոտ, ովքեր արբանյակային ալեհավաքներ ունեն: Մարդիկ չեն կարողանում համեմատել կարծիքները և եզրահանգումներ անել: Որտե՞ղ են ձեր մեդիա-գուրուները: Կիսելյով, Էրնստ, Դուք մեկ-երկու օր ունեք Ղրիմում բադերոֆաշիստական քարոզչությանն ալտերնատիվ հաղորդումներ հեռարձակելու: