Բաղադրությունը`
Մանդարին - 500 գրամ
Շաքարավազ - 55 գրամ
Սերուցք- 200 մլ
Կաթ - 100 մլ
Ձու-1 հատ
Մուգ շոկոլադ - 150 գրամ
Դոնդող- 1 թեյի գդալ
Նուռ- 1 հատ
Պատրաստման եղանակը`
Մանդարինը մաքրել և բլենդերով հարել, ապա ավելացնել 40 գրամ շաքարավազ և ջրով բացված դոնդողը:
.jpg)
.jpg)
Ձվի դեղնուցը մնացած շաքարավազով հարել, ապա եռացրած կաթ լցնել վրան: Շոկոլադը ջրային շոքեբաղնիքի միջոցով հալեցնել, ապա այն լցնել կաթի զանգվածի վրա: Վրան լցնել սերուցք և խառնել:
